top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կան բոլոր հնարավորությունները ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար



Հուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։ Դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը։

0 comments

Comments


bottom of page