top of page
Search

Կանսելուն կարող է տեղափոխվել Լա լիգա


Ժոաո Կանսելոն այս ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բավարիան» հայտնել է «Մանչեսթեր Սիթիին», որ վարձակալության ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում ձեռք բերել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը, ուստի նա կվերադառնա Անգլիա:

Մանչեսթերյան ակումբը չի ցանկանում թիմում պահել պորտուգալացուն և պատրաստվում է վաճառել նրա տրանսֆերը, սակայն չի բացառվում նաև վարձակալության տարբերակը։

Նման գործարքը կհետաքրքրի «Բարսելոնային», որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և լավ հարաբերությունների մեջ է գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Այս մրցաշրջանում Կանսելուն Բունդեսլիգայում անցկացրել է 4 խաղ, իսկ Պրեմիեր լիգայում՝ 17։

 
 

Comments


bottom of page