top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կանադան Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard 2 տանկը


Կանադան Ուկրաինա է ուղարկել Leopard 2 տանկերից առաջինը, շաբաթ օրը հայտարարել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

«Այսօր Կանադայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը լքեց Հալիֆաքսը՝ առաջին Leopard 2 հիմնական մարտական ​​տանկով, որը մեր երկիրը տեղափոխում է Ուկրաինա: Կանադան կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, և մենք կշարունակենք զինված ուժերին տրամադրել անհրաժեշտ միջոցները՝ հաղթելու համար»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրել է Անանդը Twitter-ի իր միկրոբլոգում՝ կցելով տանկի բեռնման լուսանկարները։

Ընդհանուր առմամբ, Կանադայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային փոխանցել այս տեսակի չորս տանկ, որոնք գտնվում են պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Նախարարի խոսքով՝ առաքումները պետք է տեղի ունենան առաջիկա շաբաթների ընթացքում։

0 comments

Comments


bottom of page