top of page

Կանադայի արտգործնախարարն այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն

  • Anews
  • Aug 13, 2022
  • 1 min read


Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին եւ կանադացի պատգամավորներ Ժան Իպն ու Հան Դոնգը այցելել են Տորոնտոյի հայկական կենտրոն։ Կանադայի Հայ ազգային կոմիտեի փոխանցմամբ՝ սա Ջոլիի առաջին այցն է հայ համայնք՝ որպես արտգործնախարար։ Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ծավալվել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի համակողմանի քննարկում։ Քննարկվել են նաեւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը, Կանադայի աջակցությունը Հայաստանի զարգացմանը եւ Տորոնտոյի հայ համայնքի գործունեությանը։

 
 
 

Comments


bottom of page