Կայացել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Երրորդ զորամիավորումում օգոստոսի 18-ին տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն. այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։
Հրամանատարությունը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները։
Comments