top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կայացել է «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը




Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր շրջաններից, նաև սահմանամերձ գյուղերից: Բոլոր մասնակիցները լավագույնս ներկայացան, համերգն անցավ լեփ լեցուն դահլիճում: Փառատոնը կազմակերպել էր «Մինորա» մշակութային կենտրոնը, կազմակերպիչ` Ժաննա Գասպարյան: «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Ռոլանդ-Ռեյ Աբրահամյանը։ Մշակութային կենտրոնը զբաղվում է տարատեսակ մշակութային փառատոնների և մրցույթների կազմակերպմամբ, փորձելով ընդգրկել արվեստի բոլոր ճյուղերը, տալով հնարավորություն մասնակիցներին ներկայանալ տարբեր բեմահարթակներում, արժանանալ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատանքին ու այդպիսով նպաս­տել մշակութային կյանքի զարգացմանը։

0 comments

Comments


bottom of page