Search

Կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության աշխատանքային խմբի հանդիպումը


Այսօր կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) աշխատանքները համակարգող նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացը համակարգող Էդուարդ Աղաջանյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման համակարգի, քաղհասարակության կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով Հայաստանը ստանձնել է 11 հանձնառություններ՝ ուղղված հաշվետու, թափանցիկ, մասնակցային կառավարման համակարգի բարելավմանը և նորարար մոդելների ներդրմանը: Հանձնառությունները ընդգրկում են պաշտոնատար անձանց էթիկայի հայտարարագրերի, պետական միջոցներից մրցութային կարգով դրամաշնորհների տրամադրման, իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման, համայնքային կայքերի արդիականացման, պետական ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ գնահատման, ջրային, հողային, կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտների բարելավման հանձնառություններ: Պատասխանատու մասնակիցները ներկայացրեցին հանձնառությունների ընթացքը, առկա խնդիրները և ապագա անելիքները: Անկախ հաշվետվողական մեխանիզմի հետազոտող Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեց ԲԿԳ 2018- 2020թթ. Գործողությունների ծրագրի ձևավորման վերաբերյալ զեկույցը, դրա մեթոդաբանությունը և առաջարկների շրջանակը: Զեկույցի նախագիծը ԲԿԳ խմբին կներկայացվի օգոստոս ամսին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia