Search

Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում է Արսեն Թորոսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բացել է նոր կազմավորված խորհրդի անդրանիկ նիստը և ներկաներին առաջարկել կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը: Հասարակական խորհրդի անդամները խոսել են օրակարգի ձևավորման, առողջապահության ոլորտում բարեփոխումների, առողջապահական համակարգի հզորացման, ինչպես նաև առկա խնդիրների մասին: Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց` Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Մյուս հարցը` Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017- 2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, զեկուցել է առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Աննա Մկրտումյանը: Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարության վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք կրկին կքննարկվեն պատասխանատուների կողմից` փաստաթղթում ներառելու նպատակով: Միաժամանակ, ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, հիվանդությունների կանխարգելմանը, անպտղության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ հարցերին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia