top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կայացավ տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումը՝ «ԴիջիԹեք»-ը

Updated: Oct 24, 2023


Կայացավ տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումը՝ «ԴիջիԹեք»-ը: «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը, արդեն կազմակերպվում է 18-րդ անգամ: «Երկրի իրավիճակով պայմանավորված՝ տարաձայնություններ կային համայնքում, բայց ամեն դեպքում որոշեցինք, որ միջոցառումը պետք է կայանա: Տեխնոլոգիական համայնքը, տնտեսությունը պետք է գործի հատկապես այս պայմաններում: Պետք է ցույց տանք, որ մենք հուսալի և կայուն գործընկեր ենք ամբողջ աշխարհի համար՝ անկախ աշխարհաքաղաքական վիճակից: Պետք է աշխատենք արդեն մի քանի ուղղություններով»,- այս մասին «Մերիդիան» էքսպո կենտրոնում ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում նշել էր Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության: Այս տարի ոլորտի հետ միասին ներկայացան նաև «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ն, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձևի թիմը, ինչպես նաև տարածքում տեղադրվել էր «ՈՄԱ Գմբեթ»: «Այսօր կտեսնենք, որ իրոք տեխնոլոգիաներն ամենուր են՝ բժշկությունից մինչև ժամանակակից արվեստ, սուրճի վաճառքից մինչև ձայնի մշակում՝ արհեստական բանականությամբ, տիեզերական հետազոտություններ»,- նշեց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ նշեց. «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք երկրի ապագան տեսնում են նաև ՏՏ ոլորտի մեջ: Սա միջոցառում է, որտեղ մեր ՏՏ համայնքը կարողանում է հանրությանը և գործընկերներին ներկայացնել այն նորությունները, որոնք ստեղծվում են»:


«ԴիջիԹեք 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացվում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր: Ցուցադրված էր մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին։

(UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

«ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Դրա գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։



0 comments

Comments


bottom of page