top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կամերային երաժշտության տանը կկայանա «Նեապոլը Ջազում» իտալական երաժշտության երեկոն


Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Նեապոլը Ջազում» իտալական երաժշտության երեկոն։ Կհնչեն նեապոլիտանական հայտնի երգերի գործիքային կատարումներ հանրահայտ դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ։

Համերգին մասնակցում են նաև Միխայիլ Ֆոմինիխը (կոնտրաբաս) և Դանիել Մելքոնյանը (շեփոր):Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Կոմպոզիտոր, գործիքավորող, կատարող և ուսուցիչ Վիտտորիո Մեցցան համերգներով հանդես է գալիս Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Խորվաթիայում, Ունգերիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում և այլուր։ Իտալական մշակութային ինստիտուտները և դեսպանատները պարբերաբար հրավիրում են Մեցցային՝ ներկայացնելու իտալական մշակույթը տարբեր երկրներում։ Նրա երաժշտությունը հնչում է ամբողջ աշխարհում։ Ներկայումս ակադեմիական ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալում․ Ֆրոզինոնեի պետական երաժշտական կոնսերվատորիայի ջազային դաշնամուրի ամբիոնի ղեկավարն է։

0 comments

Comments


bottom of page