top of page

Կախովսկայա ջրամբարում ավելացրել են ջրալցման ծավալները

  • Anews
  • Oct 22, 2022
  • 1 min read

Կախովսկայա ջրամբարում ավելացրել են ջրալցման ծավալները՝ ՀԷԿ-ի հնարավոր փլուզման հետեւանքով վնասը նվազեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի Նովոկախովսկայա քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «ՀԷԿ-ը շարունակում է աշխատել՝ չնայած նրան, որ երեք ագրեգատ շարքից դուրս է եկել։ ՀԷԿ-ը չի դադարել աշխատել փետրվարի 24-ից ի վեր ոչ մի օր։ Վերջին շաբաթվա ընթացքում ավելացվել է ջրալցման ծավալը՝ բացասական իրադարձությունների դեպքում վնասը նվազեցնելու համար»,- ասել է Լեոնտեւը։ Նա նշել է, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է՝ չնայած մշտական ​​գնդակոծություններին։

 
 
 

Comments


bottom of page