«Կալաշնիկով» կոնցեռնը 2023 թ․ հատուկ կխթանի տակտիկական դրոնների թողարկումը
«Կալաշնիկով» կոնցեռնը 2023 թ․ հատուկ կխթանի տակտիկական դրոնների թողարկումը, երեքշաբթի «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի նախագահ Ալան Լուշնիկովը։ «Զարգացնում ենք անօդաչու թռչող սարքերի գիծը, դա սկզբունքորեն կարեւոր է ներկա պայմաններում։ Սրանք մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքեր են, այսինքն այն ամենը, ինչն արձակվում է օդանավակայաններից, դա մեր տեղն է, այնտեղ մենք աշխատում եւ զարգանում ենք»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Լուշնիկովը հիշեցրել է, որ կոնցեռնն այժմ արտադրում է հետախուզական եւ հարվածային թռչող սարքեր, ինչպես նաեւ հարվածային զինամթերք։ «Բոլոր ապրանքներն այս տարի շատ լավ են ներկայացել: Իհարկե, մենք կավելացնենք արտադրությունը եւ կմշակենք նորերը»,- հավելել է նա։
Comments