top of page
Search

Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամներին



Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի: Տիար Նաջարյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ փոխանցեց Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցությունը բերելու համար: Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը հայրենիքում նման նախաձեռնության իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց այս տարի առաջին անգամ իրականացված «Հրաշք» մարզախաղերի առնչությամբ, որոնց մասնակցեցին մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 200 երեխա ու պատանի: Հայոց Հովվապետը կարևոր նկատեց համահայկական մարզախաղերի անցկացումը, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում հայորդիներին միմյանց ճանաչելու, խանդավառելու, լավատեսության և հայրենասիրության ոգով լցվելու: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նաև Սփյուռքի հանրային կյանքի աշխուժացմանն ու զորացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնում:

0 comments

Comments


bottom of page