Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար (ֆոտո)
- Anews
- Jan 22, 2023
- 1 min read

Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։









Comments