top of page
Search

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՜ Վազգեն. ՀՀ 4-րդ նախագահ



Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: «Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան: Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եւ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը... Ծնունդդ շնորհավոր, սիրելի՜ Վազգեն: Արմեն Սարգսյան Հայաստանի չորրորդ նախագահ»,-ասվում է հաղորդագրությունում:

 
 

Comments


bottom of page