Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ծաղկաձորում 14-օրյա կարանտին անցած Մելինեն պատմել է իր փորձառության մասին


Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթ Ծաղկաձորում կարանտին անցած Մելինե Մելքոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատմել է մեկուսացման մեջ գտնված օրերի մասին։ Մելինե Մելքոնյանը առաջին հերթին շնորհակալության իր զգացումն է արտահայտել «Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կային մեծատառով մարդիկ»,- նշել է նա: Կարանտին անցած օգտատերը գրել է նաև, որ տեղի ունեցածը մեկուսացում չէր,  այլ համագործակցություն իշխանությունների հետ՝ հանուն բոլորի անվտանգություն․ «Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել»,- գրել է Մելքոնյանը:

Մեկուսացման մեջ գտնվողները ապահովված են եղել հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքը եղել է մաքսիմալ արագ, անգամ եթե դրանք եղել են «ուղղակի զվարճալի»: Օգտատերը շնորհակալություն է հայտնել բժիշկներից, սանիտարներից և ողջ սպասարկող անձնակազմին նշելով, որ ամեն րոպե զգացել են պետության հոգածությունը․  «Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է: Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է»,- նշել է նա:

Օգտատերը կոչ է արել նաև հետևել կանխարգելման կանոններին, պաշտոնական ու ստուգված լրահոսին ու զորակցություն հայտնել Էջմիածին քաղաքի բնակիչներին։