Search

Ծաղկաձորի քաղաքապետն այցելել և ծաղիկներ է նվիրել կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին


Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով բարձրացել է «Գոլդեն փելես» և կանանց և աղջիկների տոնն է շնորհավորել: Որևէ արտառոց բան չունենք»,-ասաց մարզպետն ու հորդորեց բոլորին  այցելել Ծաղկաձոր:

Նա վստահեցրեց՝ Ծաղկաձորում արևային ջերմ եղանակ է, ձյուն ևս կա: Զբոսաշրջիկները բավականաչափ շատ են՝ այս շաբաթվա աշխատանքային օրվա դրությամբ: Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել Կանանց տոնի օրերին: Առաջին օրը մի փոքր խուճապային տրամադրություն ունեցանք, սակայն հետո, երբ վարչապետի, մեր մյուս գործընկերների հետ այցելեցինք, խուճապը լիարժեքորեն կասեցվեց, չեզոքացվեց»,-ասաց Պետրոսյանն ու վստահեցրեց՝ այս պահին Ծաղկաձորը բնականոն կյանքով է ապրում :

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia