Խոցված ԱԹՍ-ն՝ Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ
![](https://static.wixstatic.com/media/439396_7160ee6e162e4b6c90d7f707c49fd71d~mv2.jpg/v1/fill/w_720,h_960,al_c,q_85,enc_auto/439396_7160ee6e162e4b6c90d7f707c49fd71d~mv2.jpg)
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ, որոնց կից գրված է. «Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ։
Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը»։
Comments