top of page

Խորվաթիան 2023 թվականի հունվարից եվրոյի կանցնի

  • Anews
  • Jul 12, 2022
  • 1 min read

Եվրամիության Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Էկոֆին) հաստատել է վերջին փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են 2023 թվականի հունվարի 1-ից եվրոգոտի Խորվաթիայի մտնելու համար, ասվում է ԵՄ խորհրդի Twitter-յան էջում։ «Խորվաթիան կդառնա ԵՄ 20-րդ անդամ երկիրը, որը կմիանա եվրոյին: Էկոֆինն այսօր ընդունում է վերջնական անհրաժեշտ իրավական ակտերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հունիսի կեսին Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) համաձայնեցրել է 2023 թվականից միասնական եվրոպական արժույթին անցնելու Խորվաթիայի հնարավորությունը։ Այնուհետեւ դրան աջակցել է Եվրամիության երկրների ղեկավարների գագաթաժողովը, որում ընդգրկված են եվրոգոտու բոլոր երկրները։

 
 
 

ความคิดเห็น


bottom of page