top of page

«Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը երկու օր անց մարվել է

  • Anews
  • Sep 23, 2022
  • 1 min read

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։ Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։08-ին փրկարարների և անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն։ Հրդեհը մարվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 07։05-ին։ Համայնքային տարածքում այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։

 
 
 

Comments


bottom of page