top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Խոշոր հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարանում». դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ



Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։45-ին։

0 comments

Comments


bottom of page