top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց․


Ոստիկանությունից երախտագիտություն են հայտնում Արցախին աջակցություն ցուցաբերելու ցանկության և պատրաստականության համար և խնդրում զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց։ «Հոկտեմբերի 2-ից գործող կարգավորումներով արգելված է առանձին նախաձեռնություններով աջակցության հավաքագրումը, և ամբողջ գործընթացը համակարգվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի դրանից՝ սահմանափակված է անձանց ու տրանսպորտային միջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ: Կիրառվող միջոցառումները բացառապես կոչված են ապահովելու Ձեր անվտանգությունը և ճանապարհների բեռնաթափումը:

Ուստի, ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց, փոխարենը՝ անհրաժեշտ է աջակցությունը փոխանցել Ձեր համայնքապետարան/թաղապետարան: Մենք երաշխավորում ենք, որ այն անվտանգ կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին: Մանրամասները կարող եք ճշտել՝ զանգահարելով.

Մարզերի դեպքում՝ • Արագածոտն 055042400 • Արմավիր 093929595 • Արարատ 091480731 • Գեղարքունիք 077355441 • Կոտայք 091475565, 098475565 • Վայոց ձոր 093855010 • Լոռի 098950214 • Շիրակ 098090807 • Տավուշ 094525101 • Սյունիք 094324959

Երևանի դեպքում՝ • Ավան 011518113, 011518147, 094334465 • Արաբկիր 011518180, 011518179, 093414401 • Աջափնյակ 011518044, 011518033, 098677627 • Դավիթաշեն 011518259, 011518289, 091910676 • Կենտրոն 011518420, 011518416, 098494419 • Էրեբունի 011518360, 011518361, 093835064 • Մալաթիա-Սեբաստիա 011518572, 011518512, 098696679 • Նոր Նորք 011518611, 011518673, 011518654, 091499087 • Նորք-Մարաշ 011518706, 098499469 • Նուբարաշեն 011518732, 077355653 • Շենգավիթ 011518797, 094989778 • Քանաքեռ-Զեյթուն 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752


Մանրամասների համար կարող եք զանգահարել 117 ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծ:

Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար: Միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հարգանքով ՝ Սոցիալական և նյութական աջակցության շտաբ»,- ասված է հայտարարության մեջ։

0 comments

Comments


bottom of page