top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ. Տեսչական մարմին


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։ Տեսչկան մարմնից հայտնում են, որ հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավել ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում 1 ռետինե նավակ։ Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։ Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

0 comments

Comments


bottom of page