top of page

Խաչատուրյանը 30-ից ավելի օրենքներ է ստորագրել

  • Anews
  • Dec 22, 2022
  • 2 min read


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները. - «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, - «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, - «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, - «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, - «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, - «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, - «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, - «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, - «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, - «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, - «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, - «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբա-ղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, - «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, - «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, - «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, - «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, - «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:

 
 
 

Comments


bottom of page