ԼՐԱՀՈՍ
Search

Խաղաղապահների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․ գրավոր փոխանցվել են ՌԴ-ին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցի, տեղեկացրել է, որ Արցախում ռուսական խաղաղապահների գործունեության վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․ փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,– ֆեյսբուքյան իր էջում դրել է նա։

practice cover.png