Search

Խախտումների քանակը կայուն նվազում է


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Այսօր 24 ժամով կասեցվել է հանրապտությունում գործող վեց տասնյակ կազմակերպությունների գործունեությունը. անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ այդ կազմակերպություններում պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ կապված և այլ խնդիրներ։ ՍԱՏՄ տեսուչները շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքները՝ պարզելու, թե որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Խստացված ստուգայցերի ու կրկնայցերի թիրախ է եղել Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի սննդի արտադրության և իրացման համար պատասխանատու բիզնես-ոլորտը: Մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսավարողները դրսևորել են պատասխանատվության բարձր մակարդակ. Գյումրիի սննդի արտադրություններում ու խանութներում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել: Սննդի ոլորտը վերահսկող կառույցը կշարունակի խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանումը:

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2»-ի հետագա կառուցումը

Աֆղանստանի Գերագույն դատարանի երկու կին դատավոր սպանվել

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի. Նաիրա Զոհրաբյան

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: