Լրացրե՛ք ձեր ամառը հաղորդակցությամբ. Viber գործառույթներ, որոնք օգտակար կլինեն հատկապես ամռանը
Մեսսենջերում հետաքրքիր սթիքերների, դիմակների և այլ գործառույթների ընտրանի, որոնք ամառն ավելի պայծառ կդարձնեն
Rakuten Viber-ը՝ աշխարհի ամենահայտնի հաղորդակցման հարթակներից մեկը, պատրաստել է ամռան համար օգտակար գործառույթների ընտրանի։ Որպեսզի օգտատերերը հաղորդակցությունից շատ դրական էմոցիաներ ստանան, ինչպես նաև չաթերում ավելի շատ ժամանցային և որակյալ բովանդակություն ստեղծեն, Viber-ն առաջարկում է ամառային AR դիմակների, սթիքերների և բացիկների լայն ընտրանի:
Viber-ը 2021 թվականի սեպտեմբերին ներկայացրեց ընդլայնված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, և այդ ժամանակից ի վեր միլիոնավոր օգտատերեր զննում են հավելվածը՝ գտնելու հետաքրքիր դիմակներ, զարդեր և խաղայնացման այլ տարբերակներ: 2022 թվականի ամռանը Viber-ը ներկայացնում է թեմատիկ ոսպնյակների հավաքածու, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա զգալ հանգստի մթնոլորտը, որտեղ էլ որ լինի: Հավելվածն առաջարկում է թեմատիկ դիմակներ ծաղիկներով և բույսերով, ալիքներով և ծովային կերպարներով, «լողափի» դիմակներ և շատ ավելին: Դիմակներով բաժինը բացելու համար նախ Viber հավելվածի ներսում սեղմեք տեսախցիկի պատկերակին, այնուհետև դիմակի նշանին։ Դիմակները թույլ կտան ընդլայնված իրականության էֆեկտով լուսանկարներ, տեսանյութեր և գիֆեր նկարել, ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերում կամ պահել բջջային սարքերում։
Նաև հատուկ 2022 թվականի հանգստյան սեզոնի համար ստեղծվել է ամառային սթիքերների փաթեթների մի ամբողջ հավաքածու, որն անպայման կօգնի օգտատերերին ավելի գունեղ արտահայտել իրենց զգացմունքները։ Ներբեռնե՛ք սթիքերներն այստեղ:
Ամառը նաև տոների և պայծառ իրադարձությունների սեզոն է: Viber-ը բոլոր օգտատերերին առաջարկում է շնորհավորական բացիկների հատուկ ընտրանի, որոնք կօգնեն վառ գույններ հաղորել շփմանը և բարձր տրամադրություն փոխանցել։ Օրինակ՝ Էմոջիների համաշխարհային օրվա (հուլիսի 17), Ընկերության համաշխարհային օրվա (հուլիսի 30) կամ այլ տոների և միջոցառումների համար նախատեսված վիրտուալ բացիկները կարող եք գտնել հետևյալ հղմամբ:
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
Comments