Լրագրողների բելառուսական ասոցիացիան ճանաչվել է ծայրահեղական կազմավորում
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն իր որոշմամբ ավելի վաղ Գերագույն դատարանի որոշմամբ լուծարված Լրագրողների բելառուսական ասոցիացիան (ԲԼԱ) ճանաչել է ծայրահեղական կազմավորում։ Այս մասին վկայում է այն, որ ԲԼԱ-ն մտցվել է ծայրահեղական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, կազմավորումների եւ անհատ ձեռներեցների ցուցակ, որը թարմացվել է երեքշաբթի, Բելառուսի ՆԳՆ-ի կայքում։ «Լրագրողների բելառուսական ասոցիացիա» ոչ կառավարական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մի խումբ իրականացնում է ծայրահեղական գործունեություն»,- նշվել է հաղորդագրությունում։
Comments