Search

Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր


Լուռ՝ առանց մի բառ փոխանակելու, Գյումրու «Վարդանանց» հրապարակից ոտքով, ավելի քան 15 կմ քայլելով, մի խումբ երիտասարդներ հասան «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն: Արցախյան վերջին պատերազմում նահատակված զինվորների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, նրանք այցի էին եկել հերոսներին՝ խոնարհվելու ու հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին:


«Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում ամփոփված են ինչպես 90-ականների, այնպես էլ Ապրիլյան ու Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսները: Հատկապես սեպտեմբերի 27-ից հետո պանթեոնի տարածքը մեծացել է՝ գերեզմանները շատացել։

Երթի կազմակերպիչն Ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն է: «Մեր տղերքը չեն պարտվել՝ նրանք կռվել ու հաղթել են, և այսօր պարտավոր ենք մեր խոնարհումը բերել նահատակված հերոսներին։ Իսկ ավելի քան 15 կմ ոտքով անցնելն ապացույց է, որ մենք պետք է ստեղծված դժվարությունն էլ հաղթահարենք, ինքնակազմակերպվենք ու ավելի ուժեղանանք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ժորա Աբգարյանը՝վստահեցնելով ինքն ու իր ընկերներն անելու են այնպես, որ հայ հերոսների հաղթական ոգին նոր սերունդներին փոխանցվի:


Հեղինե Կարապետյանը միայնակ չէր եկել պանթեոն, ողջ ճանապարհին նրան ուղեկցում էին երկու որդիները՝ 9 -ամյա Արամն ու 12 տարեկան Նորայրը:

«Իմ որդիներին հատուկ եմ տանում պանթեոն, թող գան ու տեսնեն, որ ինչքան քաջ զինվոր է նահատակվել հանուն մեր երկրի»,-ասում է Հեղինեն ու անկեղծանում, որ ուզում էր որպես կամավոր մեկնել առաջնագիծ, բայց չտարան։ Ժամանակն իզուր չվատնելու համար այս ընթացքում Գյումրիում կազմակերպած ռազմական ճամբար է հաճախել ու արդեն շատ բան գիտի` առաջին բուժօգնությունից մինչև կրակել։ «Աստված մի արասցե, կարիք դեպքում արդեն այդ գիտելիքներով կգնամ առաջնագիծ»,-ասում է նա:


Երթի մասնակիցները պանթեոնում խոնարհվեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին քաջ հայորդիների հիշատակը ու խունկ ծխեցին՝ աղոթք հղելով առ Աստված:



Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը (տեսանյութ)

Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին. Արման Աբովյան

Ես հիմա հանունի համար եմ կանգնած. Արփինե Հովհաննիսյան

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Լուսանկարներ օկուպացված Հադրութից

Ողբերգության հանգեցրած կառավարությունը պետք է գնա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: