Search

Լույս ընծայվեց Տ.Բարսեղյանի և իմ հեղինակած աշխատանքի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը


ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու օր առաջ լույս ընծայվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Բարսեղյանի և իմ հեղինակած «Մտավոր սեփականության իրավունք» աշխատանքի երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը։ Այս հրատարակությունը հարստացված է հեղինակային իրավունքին, հարակից իրավունքներին, ապրանքային նշաններին և մտավոր սեփականության մյուս ինստիտուտներին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական արդարադատության դատարանի, բրիտանական, ֆրանսիական, ավստրիական եւ այլ դատարանների որոշումներով։ Այստեղ քննարկված են բազում խնդիրներ՝ արհեստական բանականության արդի հարցադրումներից մինչև ապրանքային նշաններ ու աշխարհագրական նշումներ, «Հաջորդ Ռեմբրանտ» համակարգի նկատմամբ իրավունքներից մինչև ֆետա պանրի նկատմամբ իրավունքների ամրագրում։ Կարծում եմ՝ այն օգտակար կլինի թե՜ ուսանողների և թե՜ ոլորտին առնչվող մասնագետների ու ցանկացած անձի համար։

Հ.Գ. Շնորհակալ եմ քաղաքացիական իրավունք դասընթացի այս տարվա ուսանողներիս համավարակի պայմաններում ինձ մոտիվացնելու ու մինչև քննաշրջանի մեկնարկ աշխատանքը հասցնելու համար։ Որպես համահեղինակ անվանական մակագրությունների առաջին օրինակները հենց նրանցն են։

Շնորհակալ եմ Մարիամին, Սվետային ու Կարոլինային կատարած օգտակար աշխատանքի համար»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia