Լուկաշենկոն հայտարարել է, որ 2024 թվականին ընտրությունները կանցկացվեն նոր կանոններով
- Anews
- Oct 20, 2022
- 1 min read

2024 թվականի ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն նոր կանոններով, կլինեն վերջին տարիների ամենախոշոր քարոզարշավը, բայց ոչ մի դեպքում ամենահեշտը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Համաբելառուսական ժողովրդական ժողովի ձեւավորման եւ ընտրական օրենսդրության փոփոխություններին նվիրված հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։ «Ընտրական օրենսգրքի թարմացմանը մենք պետք է մոտենանք համակարգված եւ գրագետ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ սա ամենակարեւոր օրենսդրական ակտն է, ըստ որի՝ երկրում ընտրական գործընթացներ են իրականացվում՝ սկսած հանրապետական հանրաքվեներից մինչեւ գյուղական ավագանիներ։ Լուկաշենկոն նշել է, որ օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը աստիճանաբար աճում էր վերջին տարիների ընթացքում։
תגובות