top of page

Լուկաշենկոն կմասնակցի ՀԱՊԿ-ի Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

  • Anews
  • Nov 22, 2022
  • 1 min read


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այց կկատարի Հայաստան, տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 23-ին Երեւանում պետության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Միջոցառումը տեղի է ունենալու նեղ եւ ընդլայնված կազմերով։ Երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում։ Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ հարցերի լայն շրջանակ, որոնք կվերաբերեն փոխգործակցության տարբեր ոլորտներին եւ ուղղություններին։ Հաշվի առնելով այն, որ 2022-2023թթ. ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Բելառուսին, Ալեքսանդր Լուկաշենկոն կնշի առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա այդ շրջանում կենտրոնանալու են համատեղ ջանքերը։

 
 
 

Comments


bottom of page