top of page

Լոս Անջելեսում հայ համայնքի կառույցների ու անհատների է ներկայացվել «Թաթոյան» հիմնադրամի գործառույթը

  • Anews
  • Oct 4, 2022
  • 1 min read

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կազմակերպվել է հատուկ միջոցառում` հայ համայնքի մի շարք կառույցներին ու անհատներին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու համար։ Հանդիպման սկզբում հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նշել է, որ իրենց հիմնական գործառույթներից է ադրբեջանական հանցանքների ապացույցներ ամրագրելը, հետազոտելը, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելը: Դրանից բացի, հիմնադրամի գործունեության ուղղություններն են լինելու. • Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, • մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, • գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, • հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, • Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը: Արման Թաթոյանը նշել է, որ գործարկման փուլում է www.tatoyanfoundation.org կայքը, որի միջոցով հնարավոր է նվիրատվություններով աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնադրամի հետ կապված իրականացնելու է ակտիվ հանրային գործունեություն։ Հիմնադրամը չունի որևէ օլիգարխից ֆինանսավորում․ ֆինանսական աջակիցներն են մեր անհատ հայրենակիցները: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամում աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են․ պրոֆեսիոնալներ են և ունեն ճգնաժամային իրավիճակներում աշխատելու մեծ փորձառություն։ Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Չիկագոյի և մի շարք այլ քաղաքների հայկական կառույցների ղեկավարներ ու անհատներ` հայտնի փաստաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, արվեստագետներ և այլն: Հ․Գ․ Արման Թաթոյանն ԱՄՆ-ում գտնվում է գործնական այցով, որի շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումներ, քննարկվել են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ:

 
 
 

Comments


bottom of page