Search
ԼՀԿ-ն հանդիպում է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այս պահին Ազգային ժողովում հանդիպում են Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի հետ։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր, որը, ընտրվելով Սահմանադրական դատարանի դատավոր, թողել է այս պաշտոնը։