top of page

Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին. Արցախի ՆԳՆ

  • Anews
  • Dec 12, 2022
  • 1 min read

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով։

 
 
 

Comments


bottom of page