Search

Լին Թրեյսիի հայաստանյան գործունեության առաջնահերթությունները(Տեսանյութ)

Լին Մ. Թրեյսիին ամերիկացի կարիերային դիվանագետ է Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ։ 2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն է: Լին Թրեյսին 1986 թվականին ավարտել է Ջորջիայի համալսարանը, ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։ Նա իրավունք է ուսումնասիրել Օհայոյում։ 1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։ Տիրապետում է ռուսերենին :2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոս ամիս Լին Թրեյսը աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ 2008 թվականի օգոստոսի 28-ին նրա ավտոմեքենայի վրա հարձակվել է զինված հրոսակախումբ՝ կրակել են անիվներին, փայտերով հարվածել ավտոմեքենային։ Թրեյսին թիկնապահի և վարորդի օգնությամբ փախել է և վերադարձել իր աշխատանքին, որի համար 2009 թվականին արժանացել է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի :


Լին Թրեյսին 2011-2012 թվականներին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում:


Մինչև 2018 թվականի ավարտը ԱՄՆ պետքարտուղարությունում եղել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական: 2017 թվականին ստացել է «Պատվո մրցանակ» Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար: Այս տեսահոլովաը պատմում է նորանշանակ դեսպանի հայաստանյան գործունեության առաջնահերթությունների մասին :

https://www.youtube.com/watch?v=C52V95JpBWI&feature=youtu.be


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia