top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևանի դատախազ


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:

 Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

 Մասնավորապես.

  •  20.05.1996 - 21.12.1998 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր,

  • 21.12.1998 - 12.01.1999 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,

  • 12.01.1999 - 08.04.2003 թվականներին - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,

  • 08.04.2003 - 30.11.2007 թվականներին - Երևան քաղաքի դատախազի օգնական,

  • 30.11.2007 - 31.10.2013 թվականներին - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,

  • 31.10.2013 - 18.11.2022 թվականներին - Երևան քաղաքի դատախազի տեղակալ:



0 comments

Comments


bottom of page