top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումներ են տեղի ունեցել


Լիբիայի մայրաքաղաքում գիշերն ինտենսիվ մարտեր են սկսվել եւ շարունակվել են մինչեւ շաբաթ առավոտ։ Հակառակորդ խմբավորումները փոխանակվել են ծանր հրետանային կրակով, քաղաքում մի քանի ուժեղ պայթյունների ձայներ հնչել են, հաղորդում է Reuters-ը: Ականատեսների խոսքով՝ բախումները տեղի են ունեցել Տրիպոլիի կենտրոնում այն ​​բանից հետո, երբ մայրաքաղաքի ամենաուժեղ խմբակցություններից մեկը հարձակվել է մրցակից խմբավորման բազայի վրա, ինչը տեւական փոխհրաձգության է հանգեցրել՝ վախեցնելով տեղացիներին եւ մտավախություն ավելի մասշտաբային սրման կապակցությամբ։ Անհասկանալի է՝ արդյո՞ք մարտերը կապված են Լիբիայում կառավարության վերահսկողության համար ավելի լայն քաղաքական պայքարի հետ, սակայն Տրիպոլիի հզոր խմբավորումների միջեւ ցանկացած բախում կարող է այլ խմբավորումների ներգրավման ռիսկի հանգեցնել։ Խոշոր ռազմական ուժերը, որոնք աջակցում են Լիբիայում քաղաքական վեճի յուրաքանչյուր կողմին, վերջին շաբաթների ընթացքում բազմիցս մոբիլիզացվել են Տրիպոլիի շուրջ, քաղաքում ռազմական մեքենաների մեծ շարասյուններ են շրջում եւ ուժով սպառնում՝ իրենց նպատակներին հասնելու հաար: Փոխհրաձգության հետեւանքով մի մարդ է զոհվել, գործակալությանը հայտնել են աղբյուրները հիվանդանոցում։ Ներքին գործերի եւ Առողջապահության նախարարություններն անմիջապես չեն մեկնաբանել մարտերը, որոնք առավոտից ընդհատվել են, իսկ հետո՝ կրկին վերսկսվել: Տրիպոլիի համալսարանը հայտարարել է, որ դադարեցնում է դասերը մարտերի պատճառով:

0 comments

Comments


bottom of page