top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լիբանանում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ադրբեջանի


Լիբանանի հայերն այսօր՝ հունվարի 25-ին, բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ադրբեջանի: Այստեղ են ազգային վարժարանի սաները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգեւոր հայրերը: ներկաները նշում են, որ եկել են զորակցելու Արցախին եւ կոչ են անում բոլորին ոտքի կանգնել: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան բազմաթիվ Հայաստանի ու Արցախի դրոշներ, նաեւ պաստառներ՝ հետեւյալ գրառումներով. «Մեկ բռունցք՝ ընդդեմ Արցախի նկատմամբ ոտնձգության», «Artsakh strong», «Ոչ էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը», «Դադարեցրեք Արցախի հայերի ոչնչացումը», «Բոլորս Արցախի հետ», «Արցախը Հայաստան է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Մենք արցախցիների կողքին ենք»: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Արցախը մերն է», «Արցախը չենք հանձնի», «Արցախը ծնկի չի գա», «Միասին Արցախի կողքին», «Չենք մոռանա, չեն ների, չենք զիջի»: Հիշեցնենք, որ 45 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։

0 comments

Comments


bottom of page