top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին էլեկտրոնային պատնեշի երկարությունը հասցրել է 37 կմ-ի


Լեհաստանը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին էլեկտրոնային պատնեշի նոր հատվածի շահագործման մասին, տեղեկացնում է Լեհաստանի սահմանային ծառայությունը սոցիալական ցանցերում։ Նշվում է, որ էլեկտրոնային պատնեշի հերթական հատվածի երկարությունը 16 կմ է կազմում։ Գործակալությունը պարզաբանել է, որ այս նոր հատվածով էլեկտրոնային պատնեշի ընդհանուր երկարությունը հասել է 37 կմ-ի։ Այս արգելքը ներառում է գիշերային տեսողության տեսախցիկներ, ջերմային պատկերման տեսախցիկներ, ինչպես նաեւ տասնյակ կիլոմետրանոց հայտնաբերման մալուխներ: Բելառուսի հետ սահմանին էլեկտրոնային պատնեշի կառուցումը մեկնարկել է այս տարվա հունիսին։ Սահմանին, ինչպես նախատեսվում է, կտեղադրվեն 11 կոնտեյներներ, որոնցում կինտեգրվեն էլեկտրոնային կառավարման համակարգեր։ Էլեկտրոնային պատնեշի աշխատանքը կվերահսկի Բիալաստոկի հսկիչ կենտրոնը։

0 comments

Comments


bottom of page