Լարված վիճակը շարունակվում է ԱԱԾ-ի դիմաց. կան բերման ենթարկվածներ. ՈՒՂԻՂ
ԱԱԾ շենքի մոտից այս պահի դրությամբ 91 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:Հիշեցնենք, որ քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ոստիկանությունը զգուշացրեց և 5 րոպե ժամանակ տվեց՝ ցույցի մասնակիցներին հետ քաշվելու ու ցրվելու համար:
ԱԱԾ շենքի մոտ արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ցույց են իրականացնում ԲՀԿ-ի կողմնակիցները:
Պատգամավորները փակել են Խանջյան փողոցը, նրանց ոստիկանները հեռացրեցին դեպի մայթ: Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է:
Ոստիկանները նաև շարունակում են բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին: Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 2 ժամ հարցաքննվում է:
Opmerkingen