top of page

Լատվիան 2023 թվականից կարգելի ռուսական գազի մատակարարումները

  • Anews
  • Jul 15, 2022
  • 1 min read

Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ հաստատել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են 2023 թվականի հունվարի 1-ից արգելել Ռուսաստանից Լատվիա բնական գազի մատակարարումները։ Նաեւ հաստատվել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումների արգելքը կիրառելու կոնկրետ դեպքերի համար կարգավորումը՝ Եվրամիության մեկ այլ անդամ երկրի կարգավորող մարմինների հետ համաձայնեցմամբ, հաղորդում է Delfi-ն։ ԵՄ մեկ այլ անդամ պետության կարգավորող մարմինների հետ համաձայնությունների վերաբերյալ սույն կարգավորումը կկիրառվի այն դեպքերում, երբ բնական գազի փոխանցման եւ պահեստավորման միասնական համակարգի լատվիական օպերատոր AS Conexus Baltic Grid-ը համաձայնության գա ԵՄ անդամ մեկ այլ պետության համապատասխան օպերատորի հետ՝ բնական գազի փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։

 
 
 

Comments


bottom of page