Լատվիան մտադիր է HIMARS հրթիռային համակարգեր գնել
Լատվիան դիմել է ԱՄՆ-ին՝ HIMARS հրթիռային համակարգեր գնել հարցով։ «Պաշտպանության նախարարությունը նամակ է ուղարկել ԱՄՆ-ին՝ խնդրելով պարզել HIMARS-ի հասանելիությունը եւ գինը»,- Defence News-ին ասել է Լատվիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: HIMARS-ը հեռահար շարժական հրթիռային կայան է, որն արտադրվում է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից։ Քանի որ Ուկրաինան օգտագործում է ԱՄՆ-ի մատակարարած համակարգերը Ռուսաստանի հետ պատերազմում, իսկ Լեհաստանն անցյալ մայիսին խնդրել է գնել մոտ 500 M142 HIMARS հրթիռ, Լատվիան ցանկանում է միանալ Արեւելյան Եվրոպայի երկրներին, որոնք մտադիր են օգտագործել այդ զենքերը՝ մեծացնելու իրենց հրետանային հզորությունը:
Comentários