Լատինական Ամերիկան խելամիտ չի համարում Ուկրաինա զենք ուղարկելը. Մեքսիկայի արտգործնախարար
- Anews
- Feb 15, 2023
- 1 min read

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը չի կարծում, թե Լատինական Ամերիկայի երկրներն աջակցում են Ուկրաինային զենք փոխանցելուն՝ հակամարտությունը երկարաձգելու համար։Financial Times-ի հարցազրույցում նա նշել է, որ դա «բնավ խելամիտ չի թվում», որովհետեւ գինը շատ բարձր կլինի թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար։«Ես չեմ կարծում, թե զենք ուղարկելը՝ հակամարտությունը երկարացնելու համար, աջակցվում է Լատինական Ամերիկայում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ տարածաշրջանի երկրները հակամարտության «քաղաքական լուծման» կողմնակիցն են։Պարբերականը հիշեցրել է, որ Արգենտինայի, Կոլումբիայի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ղեկավարներն արդեն դեմ են հանդես եկել Կիեւ զենք առաքելուն։
Comments