Լավ, ձեր թիմում մեկը չկա՞` ասի` թարգե´ք ձեր էդ հակապետական գործունեությունը. Թաթոյան
Դեռ ինչքա՞ն եք ձեր ՔՊ խմբակցության պատգամավորներով շարունակելու զբաղվել ադրբեջանական քարոզչությունը մեր ժողովրդի վզին փաթաթելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:«Լավ, ձեր թիմում մեկը չկա՞` ասի` թարգե´ք ձեր էդ հակապետական գործունեությունը, այն էլ` այս օրհասական ժամանակ:
Մի հատ լսե´ք, իմացե´ք, թե էդ մարդիկ Ադրբեջանում ոնց են պատկերացնում Հայաստանի ապագան»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ Արցախի հարցը լուծվել է ռազական ճանապարհով եւ արցախցիները կարող են ապրել ադրբեջանցիների հետ:
«Արցախի հարցը լուծվել է ռազական ճանապարհով. մնացածը տեխնիկական պրոցես է։ Իհարկե՛, արցախցիները կարող են ապրել ադրբեջանցիների հետ. իհարկե՛ կարող են։ «Արցախի հայկական բնակչությունը չի կարող ապրել ադրբեջանցիների հետ» թեզը Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու նյութ է»- ասել էր Գուրգեն Արսենյանը:
Comments