top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լավրովն ու Միրզոյանը տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ քննարկում են անցկացրել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու ընթացքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

0 comments

Comments


bottom of page