top of page
Search

Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը: «Ես ուրախ եմ, որ մարդկանց միջեւ շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով՝ շնորհիվ զբոսաշրջության եւ ՌԴ-ի հետ առեւտրային հարաբերությունների։ Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը»,-ասել է Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, երկրների միջեւ երկխոսությունը հաստատվել է Ժնեւյան քննարկումների եւ Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի բանակցությունների շրջանակում։

0 comments

Comments


bottom of page