top of page
Search

Լավրովը կգլխավորի ՌԴ-ի պատվիրակությունը G20-ի գագաթաժողովում


G20-ի՝ Ինդոնեզիայում կայանալիք գագաթաժողովում ՌԴ-ի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Ջակարտայում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Ալեքսանդր Տումայկինը։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասնակցության ձեւաչափը քննարկվում է։ Գուցե նա գագաթաժողովին կմասնակցի տեսակապի ձեւաչափով»,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես նախօրեին ասել էր Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, քննարկվում են G20-ի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձեւաչափեր, որոշումը կընդունվի առաջիկա օրերին։

 
 

Komentarze


bottom of page