top of page

Լավրովը Բլինքենի հետ հանդիպման հնարավորության մասին

  • Anews
  • Jul 8, 2022
  • 1 min read



Ռուսաստանը ոչ մեկի հետեւից չի վազելու հանդիպման առաջարկներով, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով G20-ի նախարարական նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպում ունենալու հնարավորությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք չէ, որ ընդհատել ենք բոլոր շփումներն ԱՄՆ-ի հետ, եւ մենք ոչ մեկի հետեւից չենք վազելու՝ հանդիպում առաջարկելով»,- ասել է Լավրովը լրագրողներին։

«Եթե նա (Արեւմուտքը) ցանկանում է ոչ թե բանակցություններ, այլ Ուկրաինայի հաղթանակ Ռուսաստանի դեմ մարտադաշտում, ապա այդ ժամանակ, հավանաբար, Արեւմուտքի հետ խոսելու բան պարզապես չկա, որովհետեւ նա իր այդ մոտեցումներով, ըստ էության, թույլ չի տալիս Ուկրաինային անցնել խաղաղ գործընթացի»,- ասել է Լավրովը։

 
 
 

Comentários


bottom of page