top of page

Լավրովը բացառել է Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը

  • Anews
  • Jan 18, 2023
  • 1 min read

Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող թեկուզեւ այն պաճառով, որ նա օրենսդրորեն արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է նա ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«Զելենսկին առաջ է քաշում ինչ-որ միանգամայն անհեթեթ նախաձեռնություններ, 10 կետից բաղկացած պլան, որտեղ իրար գլխի լցված է ամեն ինչ՝ պարենային անվտանգություն, էներգետիկ, կենսաբանական անվտանգություն, ռուսական զորքերի դուրսբերում ամեն տեղից, ՌԴ-ի ապաշխարում, տրիբունալ, դատապարտում եւ այլն»,- ասել է նա։

 
 
 

Comentarios


bottom of page